Բաժին. Բիզնես

«Անելիք Բանկ»-ը բարելավել է «Տոնական» վարկատեսակի պայմանները

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն բարելավել է «Տոնական» քարտային վարկերի տրամադրման պայմանները: Բանկն այսուհետ «Տոնական» քարտային վարկեր կտրամադրի առավել գրավիչ պայմաններով:

Բանկից տեղեկացնում են, որ վարկատեսակը նախատեսված է հաճախորդների սպառողական կարիքներն, այդ թվում նաև` տոնական և այլ միջոցառումների ծախսերը հոգալու նպատակով:

Ի տարբերություն Բանկի կողմից տրամադրվող «Հարսանեկան» և «Պարզ-Արագ» վարկերի` այս վարկատեսակի դեպքում պահանջվում են եկամուտը հավաստող փաստաթղթեր, սակայն դրա փոխարեն իջնում է վարկի տրամադրման տարեկան տոկոսադրույքը 2,5-3%-ով` ՀՀ դրամի և 1,5-2%-ով` ԱՄՆ դոլարի պարագայում: ՀՀ դրամի դեպքում գործում է 18,8%, ԱՄՆ դոլարի դեպքում` 14,8% տարեկան տոկոսադրույքը:

«Տոնական» քարտային վարկերը տրամադրվելու են մինչև 10 տարի մարման ժամկետով և մինչև 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ առավելագույն գումարով՝ Բանկի բոլոր մասնաճյուղերի կողմից: «Տոնական» վարկատեսակի վարկառուներին, իրենց ցանկությամբ, Բանկի կողմից որպես նվեր կտրամադրվի  նաև միջազգային 2 MasterCard կամ VISA GOLD քարտեր, որոնցով գնումներ կատարելիս հաճախորդները զեղչեր կստանան ոչ միայն Հայաստանում, այլ նաև` արտերկրում:

Share