Բաժին. Բիզնես

Հայտնի են «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության հաղթողները

Ավարտվել է համակարգչային և բջջային խաղերի նախագծման 3-րդ առաջնությունը: «Լավագույն խաղ» այս տարի դարձել է Հենրիկ Հակոբյանի «FastFood» խաղը: Այն նախատեսված է Android OS, Windows, Linunx համակարգերի համար: Մրցանակը կազմել է 350.000 դրամ: Նույն խաղն արժանացել է նաև «Լավագույն դիզայն» անվանակարգին՝ ստանալով 200.000 դրամ մրցանակ:

«Լավագույն բջջային խաղ» անվանակարգում հաղթել են Naco games թիմն՝ իր «Princess Cakes» խաղով և Apollosoft թիմը՝ «Shelly» խաղով՝ յուրաքանչուրն արժանանալով  150.000-ական դրամ մրցանակ:  «Լավագույն Game Play» անվանակարգում հաղթել է Վահրամ Դարյանը՝ «Կոալա արջուկներ» խաղով, ում մրցանակը կազմում է 200.000 դրամ: «Կոալա արջուկներ»-ը 2D խաղ է հայերեն լեզվով:  «Լավագույն 3D լուծում» անվանակարգում հաղթել է Dix Games թիմը «The curse of evil» խաղով և արժանացել 200.000 դրամ մրցանակի:

«Լավագույն տեխնոլոգիական լուծում» անվանակարգում մրցանակ շնորհվել է  Տիգրան Նիկսալյանին՝ «My Heart`s Journey» խաղի համար: Նա մրցանակը 200.000 դրամ է:

«Պատանիների առաջնություն-Ջունիոր» անվանակարգում մրցանակը տրվել է Ալեն Աֆրիկյանին «Coca game» խաղի համար: Նա ատացել է 150.000 դրամ մրցանակ:

Բացի այս մրցանակները, ժյուրիի որոշմամբ տրվել են նաև խրախուսական մրցանակներ Սուրեն Անտոնյանի  «Mission Incomplete», Վարդան Համբարձումյանի «Black Edition» և Էդուարդ Ալեքսանյանի «Eggs Boom» խաղերին: Յուրաքանչյուրն արժանացել է 50.000-ական դրամ մրցանակի:

«Ժողովրդական մրցանակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Naco games թիմի «Princess Cakes» խաղը:

Առաջնությունը կազմակերպել էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/ և «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Արդեն 3-րդ անգամ կազմակերպվող առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեխնոլոգիական բիզնես նոր ուղղություն, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին:

Առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման առաջատար մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ Sourcio, Plexonic, Triada, MicroSoft-RA, Zoom Graphics, Tumo  կազմակերպություններից:

Մասնակից նախագծերին կարող եք ծանոթանալ առցանց:

Share