Բաժին. Բիզնես

Ամերիաբանկը մեկնարկել է նոր քարտային արշավ

Ամերիաբանկը հայտարարել է քարտային նոր արշավի մասին: Բոլոր նրանք, ովքեր մինչև տարեվերջ ակտիվորեն կկատարեն անկանխիկ գործարքներ, կստանան արտոնյալ պայմաններով վարկային գծի հնարավորություն: Քարտային նոր արշավին կարող են մասնակցել Բանկի և’ ներկայիս և’ նոր քարտապանները:

Բանկի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այն հաճախորդները, ովքեր հնարավորինս շուտ ձեռք կբերեն Ամերիաբանկի վճարային քարտ, կունենան մի շարք առավելություններ` մինչև տարեվերջ քարտի սպասարկումը կլինի անվճար (բացառությամբ քարտային փաթեթների և Visa Infinite քարտի), իսկ վարկային գծի օգտագործման համար մինչև տարեվերջ տոկոսադրույք չի կիրառվի:

Ամերիաբանկի նոր քարտապանը հնարավորություն ունի բավարար վարկային պատմության դեպքում, առանց լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման, մինչև տարեվերջ կատարած միջին ամսական անկանխիկ վճարումների չափով (ամսական կտրվածքով սահմանված է նվազագույնը 3 անկանխիկ գործարք) ստանալ վարկային գիծ, որի առավելագույն սահմանաչափը կազմում է 1 մլն ՀՀ դրամ:

Ամերիաբանկի գործող քարտապանները ևս հնարավորություն ունեն բավարար վարկային պատմության դեպքում իրենց կողմից վերջին երեք ամսվա ընթացքում կատարված միջին ամսական անկանխիկ վճարումների  չափով (ամսական կտրվածքով սահմանված է նվազագույնը 3 անկանխիկ գործարք) ստանալ վարկային գիծ կամ ավելացնել գործող վարկային գծի սահմանաչափը: Վարկային գծի առավելագույն սահմանաչափը կազմում է 1 մլն ՀՀ դրամ:

Ներկայացրած առաջարկների փաթեթից որքան արագ հաճախորդներն օգտվեն, այնքան նրանց համար շահավետ կդառա նոր վճարային քարտի ձեռքբերումը:

Ամերիաբանկի նոր առաջարկները հաճախորդի համար շահավետ լինելով հանդերձ, կխթանեն նաև անկանխիկ գործարքների աճը:

Ընթացիկ տարվա 9 ամսվա կտրվածքով Ամերիաբանկի քարտերով կատարված գործարքների ծավալն աճել է 20%-ով` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, իսկ գործարքների քանակը` շուրջ 23 %-ով: Բանկի գործող քարտերի քանակը նույն ժամանակահատվածում աճել է 25%-ով` նախորդ տարվա 9 ամսվա ցուցանիշի նկատմամբ:

Ամերիաբանկից վստահեցնում են, որ անկանխիկ գործարքների խթանման նպատակով օրեցօր ավելացվում է POS տերմինալների քանակը: Մեկ տարվա ընթացքում Բանկի POS տերմինալներով կատարված գործարքների ծավալն աճել է 36%-ով, իսկ գործարքների քանակը` շուրջ 30 %-ով:

Share