Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթներ

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից տեղեկացնում են, որ այժմ «ՄՏՍ կոնեկտ» անսահմանափակ սակագնային պլանների բաժանորդները ամսական կստանան գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթներ՝ միևնույն ամսավճարի դիմաց:

Հիշեցնենք, որ միանալով անսահմանափակ սկզբունքով գործող «ՄՏՍ կոնեկտ» հետվճարային սակագնային պլաններից մեկին՝  բաժանորդները կարող են, վճարելով միայն ֆիքսված ամսավճար, օգտվել ինտերնետից որքան կամենում են: Ավելին, մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ» մոդեմը տրամադրվում է արտոնյալ պայմաններով:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Share