Բաժին. Բիզնես

2014-2016թթ. «ՀայՌուսգազարդ»-ը կիրականացնի 37,34 մլրդ դրամի ներդրում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հավանություն է տվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2014-2016թթ. ներդրումային ծրագրին:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունից հայտնում են, որ ընկերությունը նպատակ ունի ակտիվացնել ներդրումային քաղաքականությունը` ելնելով երեք հիմնական հանգամանքներից: Առաջինը`անհրաժեշտ են մեծածավալ նեդրումներ գազափոխադրման համակարգի վերականգնման և արդիականացման ուղղությամբ`գործող նորմատիվային և տեխնիկական պահանջները բավարելու նպատակով: Երկրորդը` Աբովյանի ԳՍՊԿ-ի ընլայնման նպատակով նախատեսվում են միջոցառումներ նոր գազահորի շինարարության, ինչպես նաև գործող հորերի ծավալների մեծացման ուղղությամբ: Երրորդը` գործող նորմատիվային կանոնների և ակտերի փոփոխությունների կատարման նպատակով նախատեսվում են զգալի ներդրումներ հաշվառման համակարգի արդիականացման ուղղությամբ:

«ՀայՌուսգազարդ»-ը 2014-2016թթ. նախատեսում է իրականացնել 37,34 մլրդ դրամի ներդրում, որից 25,4 մլրդ դրամը գազափոխադրման համակարգում, 11,94 մլրդ դրամը՝ գազաբաշխման համակարգում:

2014 թվականին նախատեսվում է իրականացնել 9,27 մլրդ դրամի ներդրում, որից 3,53 մլրդ դրամը գազափոխադրման համակարգում,  5,74 մլրդ դրամը՝ գազաբաշխման համակարգում:

Share