Բաժին. Բիզնես

Անելիք Բանկը կփոխհատուցի իր աշխատակիցների՝ կուտակային կենսաթոշակային հիմնադրամին կատարվող վճարները

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, առաջնորդվելով Բանկի սոցիալական պատասխանատվության սկզբունքով, 2014 թվականի փետրվարի 1-ից կվերանայի աշխատակիցների աշխատավարձերը:

Նման կերպ Բանկը, փաստորեն, կփոխհատուցի իր աշխատակիցների՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամին կատարվող վճարները:

Անելիք Բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Բանկը կխրախուսի նաև այն աշխատակիցներին, ովքեր չեն հանդիսանում կուտակային կենսաթոշակային բաղադրիչի պարտադիր մասնակիցներ, սակայն ցանկություն կհայտնեն կամավոր կերպով միանալ այդ համակարգին:

«Մենք որոշեցինք հոգ տանել մեր աշխատողների ապագա կենսաթոշակների մասին, և այս որոշումը հանդիսանում է ընկերության սոցիալական պատասխանատվության քաղաքականության անքակտելի մասը, ինչպես նաև` անձնակազմի մոտիվացման ամենակարևոր գործիքներից մեկը: Կիրառվող կենսաթոշակային բարեփոխումները դրական իրողություն են մեր հասարակության համար, քանի որ այսուհետ կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո անձը կստանա ոչ թե պայմանական, այլ իր վաստակածին համապատասխան կենսաթոշակ», – նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Share