Բաժին. Բիզնես

2013թ.-ին Զարգացման Հայկական Բանկը ապահովել է ակտիվների 37.4% աճ

2013 թվականի վերջի դրությամբ Զարգացման Հայկական Բանկի ակտիվները կազմել են շուրջ 70 մլրդ, պարտավորությունները՝ ավելի քան 60 մլրդ ՀՀ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով համապատասխանաբար 37.4%-ով և 42.8%-ով: Զարգացման Բանկից հայտնում են, որ Հայաստանի բանկային համակարգում ակտիվների աճի տեմպով Բանկը զբաղեցնում է 3-րդ, իսկ պարտավորությունների աճի տեմպով՝ 4-րդ տեղը:

Ըստ ներկայացված տվյալների՝ վերջին 3 տարվա ընթացքում բանկի ակտիվները և պարտավորությունները աճել են ավելի քան 3 անգամ, ժամկետային ավանդները՝ մոտ 6 անգամ, ընդ որում ֆիզիկական անձանց ավանդները՝ մոտ 7 անգամ: Բանկն իր հաջողությունները պայմանավորում է մատչելի ծառայություններով, սպասարկման բարձր որակով, հավատարիմ հաճախորդներով և նոր հաճախորդների վստահությամբ: 2013 թվականի ընթացքում Բանկի հաճախորդների թիվն աճել է 29%-ով:

Բանկի առաջիկա ծրագրերի կապակցությամբ Վարչության նախագահ Կարեն Սարգսյանը նշել է. «Ըստ Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի՝ Բանկը նախատեսում է ամրապնդել ձեռք բերված դիրքերը, շարունակել աշխարհագրական ընդլայնման զուսպ մարտավարությունը՝ մասնաճյուղեր բացելով ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ խոշոր քաղաքներում: Ակնկալվում է այս ամենի արդյունքում էլ ավելի ընդլայնել բանկի հաճախորդների բազան և որակական նոր մակարդակի հասցել հաճախորդների սպասարկման գործընթացը: Բանկում մեծ ուշադրություն է դարձվելու մատուցվող ծառայությունների շրջանակի ընլայնմանը՝ բարձրացնելով դրանց որակը և ձգտելով յուրաքանչյուր հաճախորդին մատուցել ծառայությունների համալիր փաթեթ»:

Share