Բաժին. Բիզնես

Չինական Alibaba ընկերությունն իր IPO-ն կիրականացնի ԱՄՆ-ում

Չինական Alibaba Group ինտերնետային ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացնել ԱՄՆ-ում: Reuters-ը գրում է, որ, ամենայն հավանականությամբ, Alibaba ընկերության IPO-ն կլինի այս տարվա ամենախոշոր առաջնային տեղաբաշխումն ամբողջ աշխարհում:

Վերլուծաբանները Alibaba ընկերությունը գնահատել են մոտ 140 մլրդ ԱՄՆ դոլար:

Սպասվում է, որ IPO-ի ժամանակ Alibaba ընկերությանը կհաջողվի ներգրավել 15 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Alibaba ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները բիզնեսի ոլորտում առևտրային գործառնություններն  ու օնլայն-առևտուրն է:

2005 թվականին ամերիկյան Yahoo ընկերությունը 1 մլրդ ԱՄՆ դոլարով գնել է Alibaba-ի բաժնետոմսերի 40%-ը: 2012 թվականին  Alibaba ընկերությունը Yahoo-ից հետ է գնել իր բաժնետոմսերի 20%-ը:

Բացի Yahoo-ից, Alibaba ընկերությունն ունի մի շարք այլ խոշոր բաժնետերեր, մասնավորապես, օրինակ, ճապոնական SoftBank հեռահաղորդակցական ընկերությունը:

Share