Բաժին. Բիզնես

Ամերիկացիներն ատում են ինտերնետ պրովայդերներին

ԱՄՆ անցկացված վերջին հարցումները ցույց են տալիս, որ ինտերնետ պրովայդերներին ատելը շատ նորմալ երևույթ է:  Consumer Reports ընկերության կողմից անցկացված 80 000 բաժանորդի հարցման արդյունքում պարզվել է, որ դրանց մեծամասնությունը չափազանց դժգոհ է ինտերնետ կապ տրամադրող ընկերության գործունեությունից:

Հարցման արդյունքում ամերիկյան 14 պրովայդերից 9-ը ստացել է անբավարար գնահատական, իսկ «լավագույն» պրովայդերին տրվել է միջին գնահատական: Սպառողները հիմնականում դժգոհ են անորակ տեխսպասարկումից, բարձր գներից, ցածր արագություններից, սարքավորումների բարդ կարգավորումներից և սպասարկման ահավոր մակարդակից:

Նշենք, որ նման եզրահանգումներն իսկապես հիմքեր ունեն: ԱՄՆ շուկան բաժանված է աշխարհագրական սկզբունքով, որոնք մրցակցության բացակայության պայմաններում բավական թանկ ծառայություններ են մատուցում: Օրինակ մեկ ամերիկյան ընտանիքն ամսական միջինը 154 դոլար է ծախսում ինտերնետի, կաբելային հեռուստատեսության և հեռախոսակապի միասնական փաթեթի համար (նման փաթեթների գները Հայաստանում սկսում են 10 հազար դրամից): Նշենք նաև, որ գները ոչ միայն չեն նվազում այլ արագ տեմպերով աճում են: Վերջին 10 տարիների ընթացքում գներին աճել են 2 և ավել անգամ:

Share