Բաժին. Բիզնես

General Motors-ի զուտ շահույթն այս տարվա երկրորդ եռամսյակում նվազել է 80%-ով

Ամերիկյան ավտոհսկա General Motors-ի հրապարակած հաշվետվության համաձայն 2014թ.-ի երկրորդ եռամսյակում ավտոկոնցեռնի զուտ շահույթը նվազել է 80%-ով և անցյալ տարվա 1.41 մլրդ դոլարի դիմակ կազմել 278 մլն: Սույն նվազման հիմնական պատճառը ավտոմեքենաների զանգվածային հետկանչն է, որը պայմանավորված էր ավտոմեքենայի գործարկման կոճակի անսարքության հետ:

Հրապարակված ցուցանիշների համաձայն ընկերության եկամուտն աճել է 0.5 մլրդ դոլարով և կազմել 39.6 մլրդ: Վերանշյալ ժամանակահատվածում GM-ը վաճառել է 2.5 մլն մեքենա՝ անցյալ տարվա ցուցանիշը գերազանցվել է 0.1 մլն-ով: Միայն Հյուսիսային Ամերիկային ընկերության վաճառներն աճել են 122 հազար մեքենայով:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից GM-ը հետ է կանչել 29 մլն մեքենա, որոնց անսարքությունների վերացման համար ծախսվել է 2.5 մլրդ դոլար:

Share