Բաժին. Բիզնես

Amazon-ը 2 մլրդ դոլար կներդնի Հնդկաստանի էլեկտրոնային առևտրի ոլորտում

Ամերիկյան ինտերնետային հսկա Amazon ընկերությունը պատրաստվում է, Հնդկաստանի էլեկտրոնային առևտրի շուկա մուտք գործելու նպատակով, 2 մլրդ դոլարի ներդրում իրականացնել: Ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը նշել է, որ իրենք Հնդկաստանի էլեկտրոնային առևտրի ոլորտում մեծ ներուժ են տեսնում, քանի որ երկրի տնտեսության աճի տեմպերն ապշեցուցիչ են: Բեզոսը նաև նշել է, որ Amazon-ի առաջին նպատակներից մեկը վաճառքների 1 մլրդ դոլար ծավալը գերազանցելն է:

Փորձագետների կարծիքով Հնդկաստանի էլեկտրոնային առևտրի ոլորտն առաջիկա 4 տարվա ընթացքում կաճի մոտ 11 անգամ՝ մինչև 23 մլրդ դոլար: Amazon-ը հնդկական շուկա է մուտք գործել 2013թ.-ի հուլիս ամսից, և վերջին տարում 17 մլն ապրանք է վաճառել:

Share