Բաժին. Բիզնես

Facebook-ի կապիտալիզացիան անցել է 200 մլրդ դոլարը

Nasdaq ֆոնդային բորսայում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում Facebook-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 0.8%-ով և կազմել 77.89 դոլար: Սույն աճի հետևանքով ընկերության կապիտալիզացիայի ծավալն անցել է 200 մլրդ դոլարի շեմը և կազմել 201.6 մլրդ դոլար: Այս ցուցանիշը Facebook-ին դարձրել է աշխարհի 22-րդ խոշորագույն ընկերությունը: Facebook-ին հաջողվել է անցնել Toyota Motor-ին:

Facebook-ի բաժնետոմսերի գնի աճը հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ շարժական սարքավորումների գովազդի ծավալները շարունակում են անընդմեջ աճել: Հիշեցնենք, որ անցյալ եռամսյակում ընկերության հասույթը կազմել է 2.91 մլրդ դոլար, որի 62% բաժին է ընկնում շարժական սարքավորումներում իրականացված գովազդին:

Share