Բաժին. Բիզնես

General Motors-ը հետ է կանչում շուրջ 118 հազար մեքենա

General Motors-ը Հյուսիսային Ամերիկայից hետ է կանչում 117 հազար 651 ավտոմեքենա՝ կառավարման համակարգում հնարավոր անսարքությունների պատճառով, որոնք կարող են վթարի պատճառ դառնալ:

Անսարքությունները կարող են լինել հատկապես՝ 2013-2014-ին արտադրված Cadillac CTS, Cadillac Escalade, Chevrolet Suburban, Chevrolet Tahoe և GMC Yukon մոդելներում: Նշված ավտոմեքենաներից մոտ 97 հազարը վաճառվել է ԱՄՆ տարածքում, մնացածը՝ Կանադայում և Մեքսիկայում:

Ավտոարտադրող հսկայի տարածած հաղորդագրությունում նշված է, որ թերությունը առկա է ետ կանչված մեքենաների միայն 1 տոկոսի մոտ, սակայն, ելնելով անվտանգության նկատառումներից, մյուսները ևս պետք է տեխսպասարկում անցնեն: Կորպորացիայի դիլերները պարտավոր են իրականացնել անսարք ավտոմասերի անվճար փոխարինում:

Կառավարման համակարգում առկա թերությունները հնարավոր է՝ կարճ միացման պատճառ դառնան, ինչի արդյունքում էլ՝ շարժիչի աշխատանքը կկանգնի:

Share