Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերսկսել է բաց դռների օրերը` դպրոցականների և ուսանողների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հերթական հյուրն են դարձել Երևանի՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցի  25 աշակերտները: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատանի հյուրերին ներկայացրել է բջջային կապի զարգացման պատմությունը` ստեղծման պահից մինչև հեռահաղորդակցության ոլորտի վերջին զարգացումները, պատմել բազային կայանների աշխատանքի հիմունքների և նրբությունների, բջջային կապից և ինտերնետից օգտվելու առավելությունների, ռիսկերի և էթիկայի կանոնների մասին:

Աշակերտները լսել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման պատմությունը: Ընկերության գլխավոր տնօրենը նրանց հետ կիսվել է հաջողության հասնելու գաղտնիքներով: Հյուրերը Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ շրջել են ընկերության տարածքով և ծանոթացել են կոմուտացիոն կենտրոնի, զանգերի կենտրոնի և սպասարկման կենտրոնի աշխատանքներին:

«Կարծում եմ օգտակար կլինի, եթե մենք երիտասարդ սերնդի հետ կիսվենք երկար տարիների գործունեության ընթացքում կուտակած ահռելի փորձով և գործնական հմտություններով: Սեփական ուժերով հաջողության հասնելը և կատարած սխալների վրա սովորելն, անշուշտ, կարևոր է, բայց լինում են պահեր, երբ առաջանում է խորհրդատվության և ուրիշի փորձին ապավինելու անհրաժեշտություն:

Կան որոշ սկզբունքներ և գաղափարներ, որոնք կարիք կա պատանիների մեջ սերմանել վաղ տարիքից` անկախ նրանից, թե մասնագիտական ինչ ոլորտ կընտրեն նրանք հետագայում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Share