Բաժին. Բիզնես

Մանրածախ առևտրի ամենաթանկ բրենդները-2014

Մանրածախ առևտրի ամենաթանկ բրենդ է ճանաչվել ամերիկյան Amazon ընկերությունը, որը գնահատվում է 29,478 մլրդ դոլար: Interbrand գործակալության հրապարակած վարկանիշի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում Amazon-ի բրենդի արժեքն աճել է 25%-ով:

Մանրածախ առևտրի ամենաթանկ բրենդների վարկանիշի 2-րդ հորիզոնականում ընդգրկվել է շվեդական IKEA-ն` 15,885 մլրդ դոլար արժեքով: Եռյակը եզրափակում է ամերիկյան eBay-ը` 14,358 մլրդ դոլար արժեքով:

IKEA-ի բրենդային արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 15%-ով, իսկ eBay-ինը` 9%-ով:

Ընդհանուր առմամբ, Interbrand գործակալության հրապարակած` աշխարհի ամենաթանկ 100 բրենդների վարկանիշում ընդգրկվել է մանրածախ առևտրի ոլորտի 3 բրենդ:

Նշենք նաև, որ Amazon-ը աշխարհի ամենաթանկ բրենդների 100-յակում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը, IKEA-ն` 26-րդ և eBay-ը` 28-րդ հորիզոնականները:

Share