Բաժին. Բիզնես

Toyota Motor-ը վաճառքների ծավալով առաջ է անցել Volkswagen-ից

Հունվար-սեպտեմբեր հատվածում Toyota Motor-ի վաճառքների ծավալն աճել է 2,8%-ով: Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին համաշխարհային շուկայում վաճառվել է ճապոնական ավտոարտադրողին պատկանող 7,6 մլն մեքենա (ներառյալ Hino Motors Ltd. և Daihatsu Motor Co. ստորաբաժանումների ցուցանիշները):

Համեմատության համար, գերմանական Volkswagen AG-ը, որը համաշխարհային առաջատարության համար մրցում է ճապոնական կոնցեռնի հետ, կարողացել է վաճառել ընդամենը 7,4 մլն մարդատար ավտոմեքենա:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱՄՆ-ում Toyota-ի վաճառքի ծավալներն ավելացել են 2,7%-ով` առավելապես RAV4 արտաճանապարհային մեքենայի նկատմամբ պահանջարկի 26%-ով ավելացման հաշվին:

Վաճառքների ծավալով մյուս խոշոր ավտոարտադրող` ամերիկյան General Motors-ը հաշվետու ժամանակաշրջանում իրացրել է 7,37 մլն միավոր` այսպիսով ոլորտում զբաղեցնելով 3-րդ տեղը:

Share