Բաժին. Բիզնես

Apple-ը iOS-ում վճարովի երաժշտական ծառայություն կներդնի

2015թ. սկզբին Apple ընկերությունը մտադիր է iOS օպերացիոն համակարգերում ներդնել Beats-ից գնված վճարովի երաժշտական ծառայություն: Արդյունքում` նոր գործառույթը հասանելի կլինի iPhone-ների և iPad-ների միլիոնավոր օգտատերերի համար: Այսպիսով, ամերիկյան «խնձորը» կուժեղացնի հոսքային երաժշտության շուկայում առաջատարը համարվող Spotify ընկերությանը:

Որոշ աղբյուրների համաձայն` Beats-ի ծառայությունը հնարավոր է` iOS սարքավորումներում հայտնվի արդեն մարտ ամսվանից, ինչը կլինի Beats-ի միջոցով եկամուտներ ստանալու Apple-ի առաջին փորձը: Հիշեցնենք, որ ամերիկյան հսկան Beats ընկերությունը ձեռք էր բերել 3 մլրդ դոլարով:

Apple-ում առայժմ զերծ են մնում մեկնաբանություններից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Beats-ը թողարկել է իր Solo2 ականջակալների անլար տարբերակը:

Share