Բաժին. Բիզնես

«Եվրացանցն» այլևս համագործակցում է eBay-ի հետ

«Եվրացանցն» այսուհետ կաշխատի eBay-ի հետ: Միջազգային առևտրային հարթակը «Եվրացանցի» առցանց խանութների համար կդառնա վաճառքի լրացուցիչ միջոց:

«Եվրացանցի» հավաքածուում կներկայացվի ընկերության ապրանքների հիմնական տեսականին, ներառյալ` սմարթֆոններ, պլանշեթներ, բջջային հեռախոսներ, նոութբուքեր, լուսանկարչական խցիկներ, խաղային հավելումներ, դյուրակիր տեխնիկա և աքսեսուարներ: Տվյալ մոդելի պատվերը ձևակերպելու համար հաճախորդին անհրաժեշտ կլինի eBay-ում օգտահաշիվ բացել, իսկ տվյալ ապրանքը գնելու համար` վճարել PayPal համակարգի միջոցով: Հաշիվը հնարավոր կլինի համալրել «Եվրացանցի» սրահների դրամարկղերում:

Մանրածախ առևտրով զբաղվող «Եվրացանցն» իր ծառայություններն է մատուցում բջջային կապի, շարժական էլեկտրոնիկայի, դյուրակիր տեխնիկայի և աքսեսուարների, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների ոլորտներում:

Share