Բաժին. Բիզնես

GM-ը և Chrysler-ը ԱՄՆ-ում արձանագրել են վաճառքի ռեկորդային ցուցանիշներ

General Motors և Chrysler Group ավտոարտադրողները ԱՄՆ-ում նոյեմբերին արձանագրել են վաճառքի ռեկորդային ցուցանիշներ, այն դեպքում, երբ Ford Motor-ը` հակառակը, տարեկան արտահայտությամբ նվազեցրել է իրացման տեմպերը, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

GM կոնցեռնի վաճառքի ցուցանիշը նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ, ավելացել է 6,5%-ով` կազմելով 225,8 հազար մեքենա: Ընդ որում, վերլուծաբաններն ակնկալում էին միայն 2,5% աճ:

Chrysler ընկերությունն իրացրել է 170,8 հազար մեքենա, ինչը 20%-ով ավելի է, քան 2013թ. նոյեմբերի ցուցանիշը: Ի դեպ, Chrysler-ի համար այս ցուցանիշը 2001-ից առայսօր նկատված առավելագույնն է: Ի դեպ, փորձագետները կանխատեսում էին ընդամենը 15,9% աճ:

Միևնույն ժամանակ, Ford-ի վաճառքները 1,8%-ով անկում են գրանցել և կազմել 187 հազար մեքենա: Մինչդեռ` վերլուծաբաններն ակնկալում էին 2% կրճատում:  

Share