Բաժին. Բիզնես

Honda-ն և Nissan-ը շարունակում են ավտոմեքենաների ետկանչը

Ճապոնական Honda Motor Co. և Nissan Motor Co. ընկերությունները ընդլայնում են ավտոմեքենաների ետկանչի ծավալները Ճապոնիայում` պայմանավորված Takata կորպորացիայի արտադրած անվտանգության բարձիկներում ի հայտ եկած խնդիրներով: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

Ճապոնիայի տրանսպորտի նախարարության տվյալներով` Honda-ն ետ է կանչում լրացուցիչ 171,83 հազար մեքենա, իսկ Nissan-ը` 82,951 հազար: Տրանսպորտի նախարարի խոսքով` երկու ընկերություններն էլ քննարկում են նաև երկրի սահմաններից դուրս ետկանչ կազմակերպելու անհրաժեշտությունը:

Takata ընկերության խոշորագույն պատվիրատուն համարվող Honda-ն արդեն հասցրել է ողջ աշխարհում ետ կանչել մոտ 13 մլն ավտոմեքենա:

Վերջին 6 տարում 11 համաշխարհային ավտոարտադրողներ, ներառյալ Toyota, Honda և Chrysler ընկերությունները, ետ են կանչել ավելի քան 17 մլն ավտոմեքենա` Takata-ի արտադրած անվտանգության բարձիկներում առաջացած խնդիրների պատճառով: 

Share