Բաժին. Բիզնես

eBay-ը հնարավոր է 3 հազար աշխատատեղ կրճատի

2015 թվականի սկզբին ամերիկյան eBay-ը մտադիր է կրճատել մի քանի հազար աշխատատեղ: Կրճատումների զոհ կդառնան eBay-ի հիմնական ստորաբաժանման, այն է` առևտրային հարթակի աշխատակիցները: Որոշ աղբյուրների համաձայն` ընկերությունը նախատեսում է կրճատել 3 հազար աշխատակցի կամ eBay-ի աշխատակազմի 10%-ը:

Կրճատումները տեղի են ունենալու PayPal վճարային համակարգը առանձին իրավաբանական անձ դարձնելու ֆոնին, ինչի արդյունքում` eBay-ը կլանումների համար առավել գրավիչ կդառնա: 

Թեև eBay առևտրային հարթակն ավելի շահութաբեր է, քան PayPal վճարային համակարգը, այդուհանդերձ, վերջինում աճի տեմպերն ավելի արագ են ընթանում: Բացի այդ, շուկայում ի հայտ են եկել eBay-ի համար այնպիսի վտանգավոր մրցակիցներ, ինչպիսիք են Amazon-ը և Alibaba Group-ը:

Նկատենք, որ վերջին 12 ամիսներին eBay-ի եկամուտների ծավալը կազմել է 9,9 մլրդ դոլար, իսկ PayPal-ինը` 7,2 մլրդ դոլար:

Share