Բաժին. Բիզնես

Ռուսաստանում կրկին կթանկանան Apple-ի արտադրանքները

Դեկտեմբերի 24-ից Ռուսաստանում կրկին կբարձրանան Apple-ի արտադրանքի գները: Նման որոշում ամերիկյան ընկերությունը կայացրել է արժութային շուկաներում տատանումների և ռուբլու փոխարժեքի կտրուկ թուլացման ֆոնին:

Նոյեմբերի 26-ին ՏՏ հսկան ՌԴ-ում արդեն բարձրացրել է iPhone-ի և iPad-ի գները:  iPhone 6 և iPhone 6 Plus նոր սմարթֆոնները թանկացել են միջինը 25%-ով: Մոտավորապես նույնքան էլ բարձրացել է iPhone 5S և iPhone 5C մոդելների գները, ինչպես նաև iPad-ի նոր և նախավերջին սերնդի թողարկումները:

Այժմ Apple-ի պաշտոնական կայքում 16 Գբ հիշողությամբ Apple iPhone 6-ը արժե 39 990 ռուբլի, իսկ նույնքան հիշողությամբ iPhone 6 Plus-ը` 46 990 ռուբլի:

Share