Բաժին. Բիզնես

Alibaba-ն ավելի քան 160 մլն դոլար է ծախսել կեղծ ապրանքների դեմ պայքարում

Էլեկտրոնային առևտրի ոլորտում խոշորագույն ընկերությունը համարվող չինական Alibaba Group Holding-ը կեղծ ապրանքների դեմ պայքարում անցյալ տարվա նոյեմբերից մինչև այս տարվա նոյեմբերը ծախսել է ավելի քան 1 մլրդ յուան (մոտ 161 մլն դոլար): Ընկերության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Alibaba Group-ը գիտակցում է իր պատասխանատվության լրջությունը կեղծ ապրանքների դեմ պայքարում: Միջոցները նաև ծախսվել են գնորդներին անբարեխիղճ վաճառողներից պաշտպանելու նպատակով:

էլեկտրոնային առևտրի չինական հսկան հիմնադրվել է 1999 թվականին: Ընկերության գործունեության հիմնական ուղղություններից են բիզնեսի ոլորտում առևտրային գործառնությունները և առցանց առևտուրը:

Նկատենք, որ այս տարվա սեպտեմբերին ամերիկյան բորսայում Alibaba-ն իրականացրեց համաշխարհային ՏՏ ոլորտի ամենախոշոր IPO-ն (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում): 

Share