Բաժին. Բիզնես

Sony-ն մտադիր է վաճառել Sony/ATV Music Publishing-ը

Ճապոնական Sony ընկերությունը ուսումնասիրում է Sony/ATV Music Publishing ձայնագրման ընկերության վաճառքի հնարավորությունները: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Sony/ATV Music Publishing-ը համարվում է աշխարհի խոշորագույն ձայնագրման ընկերությունը և ունի ավելի քան 2 մլն երգի (այդ թվում` The Beatles-ի ստեղծագործությունների մեծ մասը) իրավունք: Այն հիմնադրվել է 1995-ին, երբ ճապոնական Sony Music Publishing-ի երաժշտական ստորաբաժանումը միավորվեց Մայքլ Ջեքսոնին պատկանող ATV Music Publishing-ի հետ: 2012-ին կոնսորցիումը 2,2 մլրդ դոլարով ձեռք բերեց EMI Music Publishing-ը: Ընկերությունը ներկայում համարվում է խիստ շահութաբեր, իսկ փորձագետների գնահատականով` դրա արժեքը կազմում է 1,5-2 մլրդ դոլար:

Sony և Sony/ATV ընկերությունների ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: Ընդ որում` հուլիս-սեպտեմբերին Sony ընկերության զուտ վնասի չափը կազմել է 1,2 մլրդ դոլար:

Share