Բաժին. Բիզնես

Չինաստանի համացանցային առևտրի ոլորտում ստեղծվել է նոր կարգավորիչ

Չինաստանում ստեղծվել է համացանցային առևտրի ոլորտում արտադրանքի որակի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համազգային խորհուրդ: Նոր կարգավորիչի կենտրոնակայանը գտնվում է Հանչժոու քաղաքում (արևելյան Չինաստան):

Համացանցային առևտրի ոլորտում աշխատող ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց նոր միությունը կոչված է պայքարել ընդդեմ շուկայի անբարեխիղճ մասնակիցների, որոնք մատուցում են ցածրորակ արտադրանք կամ ծառայություններ, ինչպես նաև զբաղվում ապօրինի գործունեությամբ:

Համացանցային առևտուրը չինական տնտեսության առավել արագ զարգացող ճյուղերից է: Հենց միայն 2014թ. առաջին 3 եռամսյակում դրա համախառն շրջանառությունը կազմել է 293,9 մլրդ դոլար, ինչը 49,9%-ով գերազանցում է 2013թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Share