Բաժին. Բիզնես

ExxonMobil-ի եռամսյակային շահույթը նվազել է ավելի քան 21%-ով

Ամերիկյան խոշորագույն նավթային ընկերությունը համարվող ExxonMobil-ի զուտ շահույթը 2014թ. 4-րդ եռամսյակում կրճատվել է 21,3%-ով` մինչև 6,57 մլրդ դոլար` 2013-ին նույն եռամսյակում նկատված 8,35 մլրդ դոլարի համեմատ: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` նվազման պատճառը եղել է նավթի համաշխարհային գների անկումը:

Հաշվետու եռամսյակում Exxon-ի եկամուտները կրճատվել են 21,3%-ով` կազմելով 87,28 մլրդ դոլար, այն դեպքում, երբ 2013-ին այս ցուցանիշը 87,58 մլրդ դոլար էր:

2014-ի արդյունքներով` նավթագազային հսկայի զուտ շահույթը նվազել է ավելի քան 1%-ով` կազմելով 32,520 մլրդ դոլար (2013-ին այս ցուցանիշը հավասար էր 32,580 մլրդ դոլարի), իսկ եկամուտները կրճատվել են 6%-ով` մինչև 411,94 մլրդ (2013-ին` 438,26 մլրդ դոլար):

Հետազոտական աշխատանքների համար կատարվող համախառն կապիտալ ծախսերը ավելացել են 5,4%-ով (10,46 մլրդ դոլար):

Նշենք, որ ընթացիկ եռամսյակում Exxon-ը մտադիր է ետգնել ոչ թե 3 մլրդ դոլարի բաժնետոմս, ինչպես ենթադրվում էր նախկինում, այլ 1 մլրդ դոլարի:

Share