Բաժին. Բիզնես

GM-ի եռամսյակային շահույթն ավելացել է 91%-ով

General Motors ամերիկյան  խոշորագույն ավտոարտադրող կոնցեռնի զուտ շահույթը 2014թ. 4-րդ եռամսյակի արդյունքներով աճել է 91%-ով` մինչև 1,99 մլրդ դոլար, այն դեպքում, երբ 2013-ի հոկտեմբեր-դեկտեմբեր հատվածում այդ ցուցանիշը եղել է 1,04 մլրդ դոլար:

Մեկ բաժնետոմսի հաշվարկով ընկերության շահույթը կազմել է 1,19 դոլար, մինչդեռ` Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում էին ընդամենը 83 ցենտ:

Եռամսյակային եկամուտը 40,5 մլրդ դոլարից նվազել է 39,6 մլրդ դոլարի (փորձագետները կանխատեսում էին 40,3 մլրդ դոլար):

2014թ. արդյունքներով` GM-ի զուտ շահույթի ծավալը տարեկան արտահայտությամբ կրճատվել է 1 մլրդ դոլարով և կազմել 2,8 մլրդ դոլար: Եկամուտներն ավելացել են 500 մլն դոլարով` մինչև 155,9 մլրդ դոլար:

Share