Բաժին. Բիզնես

Alibaba-ն 590 մլն դոլարի ներդրումներ է կատարում Meizu-ում

Ասիայի խոշորագույն համացանցային ընկերությունը համարվող Alibaba-ն 590 մլն դոլարով մտադիր է ձեռք բերել սմարթֆոններ արտադրող չինական Meizu ընկերության բաժնետոմսերի փոքրամասնական փաթեթը: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը: Այդպիսով, էլեկտրոնային առևտրով զբաղվող չինական Alibaba-ն ծրագրում է ընդլայնել իր YunOS օպերացիոն համակարգը` նվաճելով չինական միլիոնավոր հեռախոսների օգտատերերի:

Canalys հետազոտական ընկերության տվյալներով` Meizu-ն ներառված չէ Չինաստանում սմարթֆոն արտադրող խոշորագույն ընկերությունների հնգյակում: Առավելապես հագուստեղենի և տեխնիկայի վաճառքով զբաղվող Alibaba-ն նախատեսում է YunOS ՕՀ-ի հաշվին ընդլայնել իր բիզնեսը համացանցում` սմարթֆոնի 557 մլն օգտատերերի լսարանը գրավելու միջոցով:

Նշենք, որ Alibaba ընկերության կապիտալիզացիան ներկայում կազմում է 211 մլրդ դոլար:

Share