Բաժին. Բիզնես

Որքա՞ն արժե Apple ընկերությունն արժեքի 10% թանկացումից հետո

Ամերիկյան Apple կորպորացիան, որը հանդիսանում է աշխարհի ամենաթանկ ընկերութունը, երկու շաբաթվա ընթացքում թանկացել է ևս 10%-ով: Այս պահին ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 775 մլրդ դոլարի չափով: Նշենք, որ այս ցուցանիշը փետրվարի 10-ին կազմում էր 700 մլրդ դոլար:

Նաև ավելացնենք, որ Apple-ն աշխարհի երկրորդ ամենաթանկ ընկերությունից՝ Exxon Mobil-ից թանկ է ավելի քան երկու անգամ: Exxon Mobil-ի կապիտալիզացիան գնահատվում է 376 մլրդ ԱՄՆ դոլար:

Երկուշաբթի Nasdaq Composite բորսայում Apple-ի բաժնետոմսերի գինը թանկացել է 2.71%-ով: Apple-ի բաժնետոմսերի թանկացման շնորհիվ Nasdaq-ի բորսայական ինդեքսը թանկցել է 5%-ով: Եվս 1.7% ու «Նասդաքը» կվերադառնա 2000թ, ռեկորդային մակարդակին: Հարկավոր է նշել, որ Apple ամենաշատ ներդրումներ գրավող ընկերությունն է: Apple-ում ներդրումներ է կատարում աշխարհի ամեն 5-րդ հեջ-ֆոնդը: Goldman Sachs-ի մասնագետները կանխատեսում են, որ մոտ ապագյում Apple-ի արժեքը կավելանա ևս 12%-ով:

Share