Բաժին. Բիզնես

2015-ին GM-ը 9 մլրդ դոլար կներդնի բիզնեսի զարգացման ոլորտում

Ամերիկյան General Motors կորպորացիան հայտարարել է սեփական կապիտալի վերաբաշխման զանգվածային ծրագրի մեկնարկի մասին: 

«Մենք շարունակելու ենք իրականացել ավելի թանկ ավտոարտադրող ընկերության վերածվելու մեր ծրագիրը, ինչը շահույթի կայուն աճ ստանալու հնարավորություն կընձեռի»,- հայտարարել է ամերիկյան ավտոհսկայի ղեկավար Մերի Բարը:

GM-ի տնօրենների խորհուրդը հաստատել է 5 մլրդ դոլարի բաժնետոմսերի ետգնման ծրագիրը, որի առաջին փուլը պետք է ավարտին հասցվի մինչև 2016թ. վերջը:

Ընթացիկ տարում ընկերությունը մտադիր է նոր մշակումների ոլորտում 9 մլրդ դոլարի ներդրումներ կատարել և ցուցադրել 20%-ի չափով եկամտաբերություն:

Ի դեպ` մինչև 2016թ.վերջը կորպորացիան մտադիր է 5 մլրդ դոլար վճարել` դիվիդենտների տեսքով:

Share