Բաժին. Բիզնես

BMW-ն 5 տարի անընդմեջ արձանագրում է ռեկորդային ցուցանիշներ

Գերմանական Bayerische Motoren Werke (BMW) ավտոարտադրողի զուտ շահույթը 2014թ. արդյունքներով ավելացել է 9,2%-ով` մինչև 5,82 մլրդ եվրո: Ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշներով առաջատարը համարվող ընկերության եկամուտները ցուցադրել են 5,7% աճ` մինչև 80,4 մլրդ եվրո:

Պատմության մեջ առաջին անգամ BMW-ի վաճառքները գերազանցել են 2 միլիոնի նշագիծը` ավելանալով 7,9%-ով (2,118 մլն միավոր):

2014թ. արդյունքներով` վաճառքի, եկամտի և շահույթի ցուցանիշները եղել են ռեկորդային: Ընդ որում` գերմանական ավտոարտադրողը հինգ տարի անընդմեջ ցուցադրում է ռեկորդային արդյունքներ:

Սեփական ապրանքանիշի` BMW-ի վաճառքներն աճել են 9,5%-ով` մինչև 1,81 մլն միավոր, MINI-ի վաճառքները պահպանվել են 2013թ. մակարդակում` 302,183 հազար միավոր: Rolls-Royce ավտոմեքենաների վաճառքները նախորդ տարում առաջին անգամ գերազանցել են 4 հազար միավորը` հասնելով 4,063 հազարի, ինչը 12%-ով ավելի է, քան 2013-ի ցուցանիշը:

Ընկերության վաճառքների աճ է արձանագրվել բոլոր հիմնական տարածաշրջաններում. Եվրոպայում այն կազմել է 6,4%, Ասիայում` 13,8%, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում` 4%:

Ընթացիկ տարում ավտոարտադրողը կանխատեսում է վաճառքների աճ և մտադիր է թողարկել մեքենաների 15 նոր կամ թարմացված մոդելներ:

Share