Բաժին. Բիզնես

Oracle-ի շահույթը 3%-ով նվազել է

Ծրագրային ապահովման  արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից ամերիկյան Oracle-ի շահույթը 2015 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում նվազել է 3%-ով` պայմանավորված դոլարի փոխարժեքի ամրապնդմամբ և գործառութային ծախսերի մակարդակի ավելացմամբ:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` փետրվարի 28-ին ավարտված երրորդ եռամսյակի արդյունքներով Oracle-ի զուտ շահույթը 2,57 մլրդ դոլարից նվազել է մինչև 2,5 մլրդ դոլար: Վերջին երեք ամիսներին ընկերությունը ցուցադրել է եկամուտների աճ` 9,31 մլրդ դոլարից 9,33 մլրդ դոլար:

Ընդ որում` Oracle-ի շահույթը լիովին համընկել է FactSet-ի կողմից հարցված վերլուծաբանների կանխատեսումներին, իսկ եկամուտների ցուցանիշը կանխատեսումներից էլ թույլ է եղել:

Համակարգչային սարքավորումների վաճառքը նվազել է 2%-ով` մինչև 1,3 մլրդ դոլար:

Այդուհանդերձ, ընկերության բաժնետոմսերի արժեքը երեկ Նյու Յորքի բորսայում ցուցադրել է 1,7% աճ:

Oracle-ը հիմնադրվել է 1977թ., կենտրոնակայանը Կալիֆորնիա նահանգում է: 2014 ֆինանսական տարում ընկերության եկամուտների ծավալը կազմել է 38,27 մլրդ դոլար, իսկ շահույթը` 10,95 մլրդ դոլար: Գործառնություններից ստացված եկամուտը կազմել է 14,75 մլրդ դոլար: 2014-ին ընկերությունում աշխատել է 122 հազար 458 մարդ:

Share