Բաժին. Բիզնես

ՏՏ ոլորտի ընկերությունների 75%-ն աշխատում են վնասով

Nasdaq-ում գրանցված ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ավելի քան 75%-ն աշխատում է վնասով: 

Չնայած այն բանին, որ վերջերս Apple-ի շնորհիվ Nasdaq-ը վերադարձել է իր պատմական ռեկորդային մակարդակին, միևնույնն է, դրանից ընկերությունների շահույթը չի ավելացել:

«Նասդաք»-ում գրանցված 150 առաջատար ՏՏ արտադրող ընկերություններից ընդամենը 41-ն են աշխատում շահույթով, իսկ այս 41-ից միայն 5-ի շահույթն է անցնում 1 մլրդ դոլարի սահմանը: Ընդհանուր առմամբ` Nasdaq-ում գրանցված ընկերությունների ընդհանուր կապիտալիզացիան անցնում է 1 տրլն դոլարից, իսկ ընդհանուր շահույթը կազմում է ընդամենը 21 մլրդ դոլար, որից 12 մլրդ դոլարը բաժին է ընկնում Siemens ընկերությանը, իսկ 4.5 մլրդ դոլարը՝ Apple-ին:

Ընդհանուր առմամբ` ՏՏ ոլորտի հսկաների շահույթի անկումը վերլուծաբանները պայմանավորում են դոլարի փոխարժեքի ամրապնդմամբ, քանի որ արդյունքում` զգալիորեն նվազել է արտահանումը:

Share