Բաժին. Բիզնես

Չինացի հարուստները գերազանցում են ամերիկացիներին

Մինչև 2020թ. հարուստ չինացիների կարողությունը ամերիկացիների համեմատ կկրկնապատկի: Խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց ֆինանսական ակտիվները 100 հազար դոլարից 2 մլրդ դոլարի միջակայքում են: Այս տվյալներն է բերում Economist Intelligence Unit-ի հաշվետվությունը:

Նկատենք, որ անցյալ տարի վարկանիշը գլխավորել են ամերիկացիները, որոնց համախառն կարողությունը գնահատվել է 23 տրլն դոլար: Չինացի մեծահարուստները զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը` 19,5 մլն դոլարի ֆինանսական ակտիվներով:

Առաջիկա մի քանի տարում չինաստանի հարուստ քաղաքացիները վարկանիշում ամերիկացի «գործընկերներին» նեղելու համար ունեն բոլոր հնարավորությունները, նկատում են Economist Intelligence Unit-ի վերլուծաբանները: Այսպես, մինչև 2020թ. նրանց ֆինանսական ակտիվների համախառն ծավալը հնարավոր է` ավելանա մինչև 53 տրլն դոլար և գործնականում կրկնակի գերազանցի ամերիկացի հարուստների ցուցանիշը (27 տրլն դոլար):

Զեկույցի հեղինակների կարծիքով` ՉԺՀ բնակիչների բարեկեցության մակարդակի բարձրացման հիմնական գործոնը առաջիկա հինգ տարում կշարունակեն մնալ տնտեսական աճի հարաբերականորեն բարձր տեմպերը:

Share