Բաժին. Բիզնես

Citigroup-ը 10%-ով ավելացնում է իր ասիական ակտիվները

Bloomberg-ի փոխանցմամբ` ամերիկյան Citigroup բանկը ծրագրում է ընթացիկ տարում 10%-ով ավելացնել VIP հաճախորդների սպասարկմամբ զբաղվող ասիական ստորաբաժանման ակտիվների ծավալը` պայմանավորված այդ տարածաշրջանում միլիոնատերերի աճով:

Բանկը ընդհանուր առմամբ կառավարում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարուստ բնակիչներին պատկանող 250 մլրդ դոլարի ակտիվ: Citigroup-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ հաճախորդների թվի աճը ուղեկցվելու է ծախսերի կրճատմամբ, քանի որ լայնորեն տարածված համացանցային բանկային գործը հնարավորություն է ընձեռում նվազեցնել մասնաճյուղերի թիվը: Բանկի հաշվարկներով` մինչև 2019թ. Citi-ի առցանց ծառայությունից օգտվողների թիվը Ասիայում կավելանա մինչև 15 միլիոն: Ներկայում այն կազմում է 7,5 միլիոն:

Frank Research Group-ի հիմնադիր Յուրի Գրիբանովի դիտարկմամբ` այնպիսի բանկեր, ինչպես Citigroup-ն է, Raiffeisen Bank-ը և UniCredit-ը, որոնք սովոր են սպասարկել մեծահարուստ հաճախորդների, այժմ ստիպված են ընդլայնել հաճախորդների դեպոզիտային բազան:

Share