Բաժին. Բիզնես

MorganStanley-ի ղեկավարը 2014-ին վաստակել է 22,5 մլն դոլար

Ամերիկյան Morgan Stanley բանկն իր թոփ-մենեջերին 2014թ. ընթացքում վճարել է 22,5 մլն դոլար, ինչը 25%-ով ավելի է, քան 2013թ. ցուցանիշը:

Բանկի տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Գորմանը ստացել է 1,5 մլն դոլարի չափով տարեկան դրույքաչափ` դրամական միջոցների, 14,5 մլն դոլար` բաժնետոմսերի և 6,5  մլն դոլար` պարգևավճարների տեսքով, հաղորդվում է  Morgan Stanley-ի` գլխավոր կարգավորիչին ներակայացրած հաշվետվությունում:

Պարգևավճարների ավելացումը թույլ է տվել կրճատել Morgan Stanley-ի և իր վաղեմի գլխավոր մրցակիցը համարվող Goldman Sachs Group-ի միջև եղած տարբերությունը: Goldman Sachs-ի ղեկավար Լ. Բլանքֆեյնը 2014-ի ընթացքում ստացել է մոտ 24 մլն դոլար, որը, սակայն, չի ներառում պարգևավճարները, որոնց մասին բանկը կտեղեկացնի ավելի ուշ` բաժնետերերի հերթական հանդիպմանը:

Համեմատության համար` ամերիկյան մեկ այլ խոշոր բանկի` JPMorgan Chase & Co.-ի ղեկավար Ջեյմս Դայմոնը անցյալ տարի վաստակել է 20 մլն դոլար,իսկ Wells Fargo & Co.-ի թոփ մենեջեր Ջոն Ստեմփֆին` 19,3 մլն դոլար:

Ուոլ Սթրիթի վեց խոշորագույն բանկերի ղեկավարներից ամենաքիչը վարձատրվել է Citi-ի Մայքլ Քորբեթը և Bank of America-ի Բրայան Մոյնիհենը` յուրաքանչյուրը 13-ական միլիոն դոլար:

Share