Բաժին. Բիզնես

12. Աշխարհի ամենաշատ վարձատրվող թոփ-մենեջերները՝ Հարի Ֆրիդման

«Բիզնես 24»-ը ներկայացնում է 2015թ. դրությամբ աշխարհում ամենաբարձր աշխատավարձ ստացող մարդկանց վարկանիշային աղուսյակը, ովքեր կամ տնօրենների խորհուրդի անդամ են, կամ գլխավոր գործադիր տնօրեն:

Մեր ուսումնասիրության արդյունքում ամենաբարձր աշխատավարձ ունեցող մարդկանց վարկանիշային աղուսյակի 12-րդ հորիզոնականում է հայտնվել «Restoration Hardware» ընկերության գլխավոր տնօրեն և տնօրենների խորհուրդի անդամ Հարի Ֆրիդմանը:

Ֆրիդմանը գլխավորում է կահույքներ և դիզայներական պարագաներ արտադրող «Restoration Hardware» ընկերությունը 2010թ. սկսած և ներկա պահին ընկերության կապիտալիզացիան կազմում է 2.6 մլրդ ԱՄՆ դոլար: 2014թ. Հարի Ֆրիդմանի աշխատավարձը բոնուսների հետ միասին կազմել է 36.576.665 դոլար:

Share