Բաժին. Բիզնես

Beeline Smart սմարթֆոնները կրկին վաճառքում են

Beeline-ը հայտարարում է Beeline Smart սմարթֆոնների վաճառքները վերսկսելու մասին: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել  Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում 33900 դրամով: Սմարթֆոնի գնորդներին երկու ամիս ժամկետով տրամադրվում է Beeline Premium անսահմանափակ ինտերնետի հնարավորություն 512 կբ/վրկ արագությամբ: 

Սմարթֆոնը ձեռք բերած առաջին հարյուր գնորդներն անվճար ստացան Beeline «գեղեցիկ» համարներ: Ապրիլի 6-ին ժ. 20:00-22:00-ն նաև խաղարկվեց մրցանակ այն գնորդների միջև, ովքեր կատարեցին գնում «Հյուսիսային պողոտա» վաճառքի և սպասարկման գրասենյակում։  Շահող մասնակիցն ստացավ Beeline Smart սմարթֆոն և մեկ տարի ժամկետով անվճար բաժանորդագրություն Beeline անսահմանափակ ինտերնետին:  

«Նախորդ տարվա դեկտեմբերին Beeline Smart սմարթֆոնը Հայաստանում ամենավաճառվող սմարթֆոնների ցանկում զբաղեցրեց առաջին հորիզոնականը` երկու անգամ գերազանցելով մոտակա մրցակցին: Սմարթֆոնների նոր խմբաքանակի վաճառքների մեկնարկի մասին մենք հայտարարել ենք ավելի վաղ, և, ինչպես տեսնում եք, այն նախկինի նման մեծ պահանջարկ ունի: Սա պայմանավորված է սմարթֆոնի գերազանց հատկանիշներով, գրավիչ ձևավորմամբ, մատչելի գնով և անվճար ինտերնետով, որը մենք տրամադրում ենք բոլոր գնորդներին: Մենք խորհուրդ ենք տալիս Beeline Smart սմարթֆոնը որպես արդյունավետ ու մատչելի լուծում, որը բաժանորդներին հնարավորություն կտա օգտվել մեր պարզ և հարմար ծառայությունների ամենալայն շրջանակից», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Անսահմանափակ Ինտերնետ Premium» (Պրեմիում) ծառայության գործողության ժամկետը կարելի է ստուգել` ուղարկելով *118# հրահանգը: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով www.beeline.am կայք:

Share