Բաժին. Բիզնես

Volkswagen-ի զուտ շահույթն աճել է 19%-ով

2015թ.-ի առաջին եռամսյակում Եվրոպական խոշորագույն ավտոարտադրող Volkswagen ընկերության զուտ շահույթն աճել է 19%-ով  և կազմել 2.9 մլրդ դոլար:

Հրապարակված հաշվետվության համաձայն ընկերության հասույթն աճել է 10.3%-ով և կազմել 52.7 մլրդ դոլար, իսկ մեքենաների արտադրության ծավալներն աճել են 6.1%-ով և կազմել 2.7 մլն մեքենա: Նշենք, որ անցյալ տարվա ընթացքում Volkswagen-ի արտադրության ծավալներն առաջին անգամ հատեցին 10 մլն մեքենա սահմանագիծը, հասնելով 10.14 մլնի, սակայն ընկերությանն այդպես էլ չհաջողվեց դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը՝ առաջատարը Toyota-ն է՝ 10.23 մլն մեքենա:

Share