Բաժին. Բիզնես

Անդրեյ Պյատախինին հասկանալի չէ Օրանժի մաթեմատիկան

Ամառ է՝ արձակուրդների շրջան, և բնական է, որ Հայաստանի բջջային կապի օպերատորները սկսում առաջարկել ռոումինգի նոր փաթեթներ: Ինչպես այլ ծառայությունների դեպքում, այնպես էլ այս ուղղությամբ, օպերատորները մրցակցության մեջ են:

Այսօր, Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վերոնշյալ նոր առաջարկների մասին: Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Երեկ Beeline-ը և Օրանժ Արմենիան հանդես եկան ռոումինգային առաջարկներով: Իհարկե, բոլորին առաջին հերթին հետաքրքրում է ռոումինգի գինը Ռուսաստանում: Ինչպես է, որ Օրանժի առաջարկած 29 դրամ սակագինը «լավագույն գին» է, եթե Beeline-ի մոտ համանման ծառայության սակագինը 24.99 դրամ է: Հանարավոր է ՝ Օրանժը նոր մաթեմատիկա է կիրառում:

Մրցակցությունը մրցակցությամբ, սակայն կոպտորեն խախտելով էթիկան և հաճախորդներին մոլորեցնելը հարիր չէ միջազգային կարգի նման ընկերությանը:

Տեղեկատվության համար նշեմ, որ ՌԴ, Վրաստանի, Ուկրաինայի, Իտալիայի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի տարածքներում Beeline-ի «Կապի մեջ +» ծառայության միջոցով կարելի է 24.99 դր/ր սակագնով զանգեր ընդունել և զանգել դեպի Հայաստան՝ Beeline-ի հաճախորդներին: Ավելացնեմ նաև, որ Beeline-ի ռոումինգում ինտերնետի սակագինը նույնպես 24.99 դրամ է մեգաբայթի համար, իսկ Օրանժի մոտ՝ 29 դրամ:

Հետևությունները թող հաճախորդներն անեն, իսկ մենք օրերս նոր առաջարկ կանենք, որը հաճելիորեն կզարմացնի հաճախորդներին»:

Չփորձելով ստանձնել դատավորի դեր՝ կարող ենք միայն հաստատել, որ 24.99 փոքր է 29-ից:

Share