Բաժին. Բիզնես

Nokia-ն վերդառնում է սմարթֆոնների շուկա

Ֆիննական Nokia կորպորացիայի գլխավոր տնօրեն Ռաջիվ Սուրին հայտնել է, որ 2016թ.-ից Nokia-ն պատրաստվում է վերադառնալ սմարթֆոնների շուկա: Ընկերությունը միայն կնախագծի և կմշակի սմարթֆոնները, իսկ սարքավորումների արտադրությամբ կզբաղվի այլ ընկերություն:

Հիշեցնենք, որ Nokia-ն անցյալ տարվա ապրիլին իրա սմարթֆոնային բիզնեսը վաճառեց Microsoft-ին: Գործարքի համաձայն Nokia-ն մինչ 2016թ. պարտավորվել է մուտք չգործել սմարթֆոնների շուկա: Նշենք նաև, որ դեռևս մի քանի տարի առաջ Nokia-ն բջջային հեռախոսների ոլորտի համաշխարհային առաջատարն էր, սակայն սմարթֆոնների շուկայում չկարողանալով արժանի մրցակցություն ցուցաբերել, ստիպված դուրս եկավ ոլորտից: Մասնագետները կարծում են, որ Nokia-ն կգնա Google-ի հետ համագործակցության և սկսկսի Android սմարթֆոններ արտադրել:

Share