Բաժին. Բիզնես

Ինչ կլինի, եթե Ucom-ը ձեռք բերի Orange-ը

Ամենայն հավանականությամբ վաղն առավոտյան կհայտարարվի, որ Յուքոմը ձեռք է բերում Օրանժ Արմենիան: Փորձենք հասկանալ, թե այս գործարքի հետևանքով ինչ փոփոխություններ տեղի կունենան ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում:

Առաջին հերթին նշենք, որ Օրանժի կլանման հետևանքով Յուքոմը վերջապես մուտք կգործքի բջջային կապի ոլորտ, սակայն բջջային կապի ոլորտում ուժերի հարաբերակցությունը չի փոխվի: Տեղի կունենա միայն անվան փոփոխություն՝ Օրանժից Յուքոմի:

Հիմնական փոփխությունները սպասվում են ինտերնետի ոլորտում, որտեղ Յուքոմի և Օրանժի «միաձուլումը» կբերի ուժերի հարաբերակցության կտրուկ փոփխության: 2015թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ Ucom-ն ունի մոտ 67.5 հազար բաժանորդ, եթե այս թվին գումարենք Օրանժի 128.5 հազար ցուցանիշը, ապա բաժանորդների ընդհանուր թիվը կկազմի մոտ 196 000, իսկ դա ՀՀ ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 38.3%-ն է: Հատկանշական է, որ 2015թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ Beeline-ի ինտերնետ բաժանորդների ընդհանուր թիվը ևս կազմում է 196 հազար, որոնցից 152.5 հազարն ամրակցված լայնաշերտ ինտերնետ բաժանորդներ, իսկ  43.6 հազարն՝ շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ:

Այսպիսով Ucom-ի կողմից Օրանժ Արմենիայի կլանումը նշանակում է, որ ինտերնետ բաժանորդների քանակով Ucom-ն անմիջապես հավասարվում է Beeline-ին:

Share