Բաժին. Բիզնես

Անդրեյ Պյատախինը ողջունում է հեռահաղորդակցության ոլորտի վերջին զարգացումները

Յուքոմի կողմից Օրանժ Արմենիայի կլանմանն է անդրադարձել նաև Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատ մարդիկ խնդրում են ինձ մեկնաբանել հեռահաղորդակցական շուկայում ստեղծված իրավիճակը: Մենք միանշանակ ողջունում ենք մրցակցության զարգացումը: Սրանից շահում է միայն բաժանորդը, իսկ այն, որ մենք կարող ենք մրցակցել, ցույց է տալիս վերջին տարիների փորձը: Սրանից բացի, ստեղծված իրավիճակում մենք Beeline-ի համար նոր բացված հնարավորություններ ենք տեսնում և անպայման կօտագործենք դրանք:

Ամեն դեպքում, ես կցանկանայի հավատալ, որ վերջին իրադարձությունները միայն դրական փոփոխություններ կբերեն հեռահաղորդակցական շուկայում: Օրանժ Արմենիայի նոր ղեկավարության հետ ևս պատրաստ ենք համագործակցել բջջային ռեսուրսների համատեղ օգտագործման և ենթակառուցվածքների սպասարկման հարցերում, ինչպես նաև, տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ: Մենք շարունակում ենք աշխատել և անում ամեն ինչ, որպեսզի առավելագույն կերպով բավարարենք մեր հաճախորդների կարիքները: Իսկ մնացածը ցույց կտա ժամանակը»:

Beeline-ի ղեկավարի մեկնաբանությունը կարևոր է այնքանով, որ Յուքոմի կողմից Օրանժ Արմենիայի կլանման արդյունքում Յուքոմը կունենա Beeline-ի ինտերնետ հաճախորդների քանակի հաճախորդներ, այսինքն ինտերնետ շուկան մեկ ընդգծված առաջատարի փոխարեն կունենա երկուսը:

Share