Բաժին. Բիզնես

Volkswagen-ը վաճառքների ծավալով վերջապես առաջ է անցել Toyota-ից

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Volkswagen կոնցեռնի գլխավոր նպատակներից մեկը վաճառքի ծավալներով Toyota-ին անցնելն էր: 2014թ.-ի արդյունքում գերմանացիներն անչափ մոտեցան Toyota-յին, իսկ այս տարվա առաջին կիսամյակում նրանց արդեն հաջողվել է առաջ անցնել ճապոնացիներից:

2014թ.-ի ընթացքում Toyota-ն ամբողջ աշխարհում վաճառել է 10.23 մլն մեքենա, իսկ Volkswagen-ը՝ 10.14 մլն: Աշխարհի երրորդ խոշոր արտադրող ամերիկյան General Motors-ը վաճառել է 9.92 մլն մեքենա:

2015թ.-ի առաջին 6 ամսվա ընթացքում Volkswagen-ը վաճառել է 5.04 մլն մեքենա, միևնույն ժամանակ Toyota-ն վաճառել է 5.02 մլն մեքենա, իսկ ամերիկյան General Motors-ի վաճառքի ծավալները կազմել են 4.86 մլն:

Share