Բաժին. Բիզնես

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահը ՀԿԵ անձնակազմին է ներկայացրել նոր գլխավոր տնօրենին

Սեպտեմբերի 10-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցներին  է ներկայացրել Ընկերության նոր գլխավոր տնօրենին: «ՀԿԵ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի որոշման համաձայն, պաշտոնը զբաղեցրել է Սերգեյ Գեննադիի Վալկոն, ով մինչ այդ Ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալն էր:

Ներկայացնելով նոր գլխավոր տնօրենին՝ «ՌԵ» ԲԲԸ նախագահն ասաց.

– Սերգեյ Վալկոյի մասնագիտական կյանքը կապված է երկաթուղու հետ: Նա Մոսկվայի Երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտի շրջանավարտն է և անցել է մեծ ճանապար կայարանի հերթապահից մինչև թոփ-մենեջեր: Համոզված եմ, որ հարուստ փորձը և որոշումներ ընդունելու ունակությունը թույլ կտան նրան պահպանել և կատարելագործել Հարավկովկասյան երկաթուղու ավանդույթները:

Օլեգ Բելոզյորովը շնորհակալություն հայտնեց երկաթուղու անձնակազմին և Ընկերության նախկին գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին՝ աշխատանքի և ՀԿԵ-ի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Սերգեյ Վալկոն ծնվել է 1963 թվականի հունվարի 15-ին: 1985 թվականին ավարտել է Մոսկվայի Երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտը:

Երկաթուղային տրանսպորտի ոլորտում իր աշխատանքը սկսեց 1985 թվականին կայարանի հերթապահի պաշտոնից:

Տարբեր տարիներին Ս.Վալկոն աշխատել է նաև Մոսկվայի երկաթուղու «Սմոլենսկ» տեսակավորման բեռնափոխադրման կայարանի կայարանապետ, Մոսկվայի երկաթուղու Օրլովսկ-Կուրսկ մասնաճյուղի ղեկավարի առաջին տեղակալ, Մոսկվայի երկաթուղու Սմոլենսկի մասնաճյուղի ղեկավարի առաջին տեղակալ, Գորկու երկաթուղու Գորկու մասնաճյուղի ղեկավար:

2010-2013թթ. զբաղեցրել էր Շարժման վերահսկողության կենտրոնական տնօրինության ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը:

2013 թվականի մարտի 26-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալն է:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share