Բաժին. Բիզնես

Beeline-ը կմասնակցի աշխատանքի ամենամյա տոնավաճառին

Beeline-ը կմասնակցի Զբաղվածության պետական ծառայության կողմից կազմակերպված աշխատանքի ամենամյա տոնավաճառին։ Աշխատանքի տոնավաճառի այցելուներին և աշխատանք փնտրողներին Հայաստանում Beeline-ի Աշխատակազմի համալրման բաժնի աշխատակիցները կներկայացնեն աշխատատեղերի լայն ընտրության հնարավորություն տեխնոլոգիական, ֆինանսական, իրավաբանական, մարքեթինգի և սպասարկման ոլորտներում:

«Հանդիսանալով խոշորագույն գործատուներից մեկը Հայաստանում՝ Beeline-ը մշտապես մասնակցում է նման միջոցառումների` փորձելով մեր ընկերության կազմում ներգրավել նոր գաղափարներ ունեցող երիտասարդների: Այսօր ևս մենք ներկայացնում ենք աշխատատեղեր ընկերության տարբեր ստորաբաժանումներում և հրավիրում բոլոր ցանկացողներին` օգտագործելու հեռահաղորդակցության առաջատար օպերատորի թիմին միանալու այս հնարավորությունը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Նշենք, որ Beeline-ը մասնակցել է նաև ընթացիկ տարվա ապրիլին Զբաղվածության պետական ծառայության կողմից կազմակերպված աշխատանքի ամենամյա տոնավաճառին: Իսկ 2014 թվականի ընթացքում ընկերությունը մասնակցել է չորս խոշոր աշխատանքային տոնավաճառի՝ մասնավորապես Հայաստանի պետական տնտեսագիտական և  Հայաստանի Ֆրանսիական համալսարաններում, ամենամյա  DigiTec Expo  տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում, ինչպես նաև «Լույս» հիմնադրամի կողմից Դիլիջանում կազմակերպված տոնավաճառին:

Share