Բաժին. Բիզնես

Mercedes-Benz GLS-ն արտաքնապես նման կլինի GLE մոդելին

Mercedes-Benz-ի GLS մոդելի նոր տարբերակի ներկայացումը վերջապես կկայանա այս տարվա նոյեմբեր ամսին՝ ԱՄՆ Լոս Անջելոս քաղաքում կայանալիք ավտոշուի շրջանակներում: Չնայած այն բանին, որ մեքենայի արտաքինը դեռևս ամբողջապես չի ցուցադրվել, սակայն արդեն իսկ պարզ է, որ GLS-ն անչափ նման կլինի իր «փոքր եղբորը»՝ GLE մոդելին: Այս մասին են վկայում լուսանկարիչների կողմից փորձարկումների ընթացքում արված կադրերը:

Մեքենայի տեխնիկական նորարարությունների մասին դեռևս տեղեկատվություն չկա, սակայն կարելի է ենթադրել, որ մեքենան կլինի 4.7 լիտր ծավալով շարժիչով հիբրիդ:

Share