Բաժին. Բիզնես

Վիդեոպատմություններ. աշխարհի ամենահարուստ գործարարները՝ Սիլվիո Բերլուսկոնի

Ամերիկյան Forbes պարբերականի ռուսական հրատարակությունը ներկայացրել է վիդեոպատմություններ աշխարհի ամենահարուստ և ամենահաջողակ գործարարների մասին: Այս վիդեոպատմությունների հիման վրա «Բիզնես 24»-ը ներկայացնում է հոդվածների շարք՝ առանձնացնելով ամենահայտնի գործարարներին և նրանց մասին առավել ուշագրավ փաստերն ու թվերը:

Սիլվիո Բերլուսկոնի

Ըստ Fores-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 179-րդն է, ընդհանուր կարողությունը՝ 7.4 մլրդ ԱՄՆ դոլար:

Սիլվիո Բերլուսկոնին ծնվել է 1936 թվականին, Միլանում: Կրթություն է ստացել Միլանի Սուրբ Ամբրոջիո սալեզյան (քահանայական) դպրոցում և այնուհետև ընդունվել է Միլանի Պետական Համալսարանի իրավագիտության բաժին: 1961 թվականին ավարտել է համալսարանը գերազանց՝ առևտրային իրավունքին վերաբերվող ատենախոսությամբ:

Իր բիզնես-կայսրությունը կառուցելու համար Բերլուսկոնին ընտրել է շինարարության ոլորտը,այնուհետև հաջող բիզնես-նախագծեր է մեկնարկել մեդիայի և ապահովագրության ոլորտներում: Սիլվիո Բերլուսկոնին որպես քաղաքական գործիչ ևս ունեցել է հաջողություններ: Բերլուսկոնիին առավել շատ ճանաչում են որպես Միլան ֆուտբոլային ակումբի սեփականատեր:

                                                                                                                                                                  

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ

Share