Բաժին. Բիզնես

Եվգենի Բիբինը հեռացել է աշխատանքից. ՀԷՑ-ը նոր տնօրեն ունի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի քարտուղար Նատալյա Սարաջյանը հայտնել է, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը: Հավելելով, որ նորանշանակ տնօրենը համակարգում և ՀԷՑ-ում երկար տարիների աշխատանքային փորձ ունի:

Սարաջյանի խոսքերով տնօրենի փոփոխությունը պայմանավորված է սեփականատիրոջ փոփոխությամբ: ՀԷՑ նախկին տնօրեն Եվգենի Բիբինն այս պաշտոնը զբաղեցրել է 2011թ. սկզբից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Տաշիր ընկերությունների խումբը Ինտեռ ՌԱՕ-ից ձեռք բերեց ՀԷՑ-ը և Հրազդանի ՋԷԿ-ը:

Share