Բաժին. Բիզնես

Վիդեոպատմություններ. աշխարհի ամենահարուստ գործարարները՝ Ջեկ Մա

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է վիդեո-պատմություններ աշխարհի ամենահարուստ և ամենահաջողակ գործարարների մասին: Այս վիդեո-պատմությունների հիման վրա «Բիզնես 24»-ը ներկայացնում է հոդվածների շարք՝ առանձնացնելով ամենահայտնի գործարարներին և նրանց մասին առավել ուշագրավ փաստերն ու թվերը:

Ջեկ Մա

Ըստ Fores-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 33-րդն է, ընդհանուր կարողությունը՝  22.7 մլրդ ԱՄՆ դոլար:

Չինացի գործարար, Alibaba Group ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ջեկ Ման ծնվել է 1964 թվականին, Չինաստանի Հանչժոու քաղաքում՝ երաժիշտների ընտանիքում։ Վաղ հասակում որոշում է սովորել անգլերեն և անվճար զբոսավար է աշխատում զբոսաշրջիկների համար: 1988 թվականին ավարտում է Հանչժոուի Մանկավարժական ինստիտուտը, որտեղ սովորել է անգլերեն։ Ավելի ուշ սկսում է դասավանդել այնտեղ։

1995 թվականին Ման ուղևորվում է Սիեթլ՝ որպես առևտրական պատվիրակության թարգմանիչ։ ԱՄՆ-ում ընկերներից մեկը Ջեկին ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում համացանցը։ Ման, ով նախկինում ընդհանրապես գլուխ չէր հանում համակարգչից, որոշում է բացել իր սեփական ինտերնետային ընկերությունը՝ «Չինական դեղին էջեր»։

1999 թվականին Ման 17 ընկերների հետ միասին հիմնադրում է Alibaba Group ընկերությունը, որը նախատեսված էր որպես փոքր և միջին ընկերությունների համար առևտրային հարթակ։ Հետագայում ընկերությունը մշակեց մի համակարգ, որը Չինաստանի արտահանողներին հնարավորություն էր տալիս գնորդներ գտնել ԱՄՆ-ում։

                                                                                                                                                                      

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ

Share